Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Ժամանակակից բարձր ճշգրտությամբ քրոմատոմասսպեկտրաչափական մեթոդները հնարավորություն են տալիս ապահովել բարդ կենսաբանական մատրիցներում (մազ, արյուն, մեզ) թմրամիջոցների և հոգեակտիվ նյութերի, ներառյալ՝ դրանց մետաբոլիտների ճշգրիտ և հուսալի հայտնաբերումն ու նույնականացումը, ինչպես նաև՝ նվազագույնի հասցնում կեղծ դրական և կեղծ բացասական արդյունքների հավանականությունը, դիմագրավում ոլորտի հարաճող և հատկապես դիզայներական թմրամիջոցների անկասելի տարածվածության և գործածման նոր սպառնալիքներին, իսկ մազերի նմուշների հետազոտությամբ՝ թույլ տալիս կատարելու նյութերի գործածման հետադարձ (ռետրոսկոպիկ) վերլուծություն, նույնիսկ մեկ տարի անց՝ միջազգային չափանիշներին և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին համապատասխան: Բանալի բառեր. կենսաբանական մատրիցներ, քրոմատոմասսպեկտրոմետրիկ հետազտություն, Agilent 6475 LC-MS/MS հեղուկ քրոմատոմասսպեկտրոմետր, զգայունության և արդյունավետության չափորոշներ, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերում, նյութերի գործածման վաղեմության գնահատում, զանգվածային սպեկտրոմետրիայի տվյալների գրադարան:</jats:p>