Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվում և վերլուծվում է 2016-2023թթ․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորման կապակցությամբ վիրահատված 18-97 տարեկան 1578 պացիենտների հիվանդությունների պատմագիրները։ Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 1411 առաջնային և 167 ռևիզիոն էնդոպրոթեզավորում։ Պացիենտների միջին տարիքը եղել է 58,8 տարեկան, իսկ ռևիզիոն էնդոպրոթեզավորման պացիենտների միջին տարիքը՝ 61,4 տարեկան։ Ընդհանուր առմամբ, կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավոման կապակցությամբ վիրահատված կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը կազմում է 2,5։1 է, սակայն տարբեր տարիներին այն բավականին փոփոխական է կոնք-ազդրային հոդի ինչպես առաջնային, այնպես էլ ռևիզիոն էնդոպրոթեզավորման ժամանակ և տատանվում է 1,8։1-ից մինչև 10:1։ Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում առաջնային և ռևիզիոն էնդոպրոթեզավորման պատճառներին։ Հեղինակների կարծիքով ժամանակակից վիրաբուժության արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն հետվիրահատական բարդությունների հաճախականությամբ, հոսպիտալացման տևողությամբ, բուժման արժեքով, այլև հիվանդների կյանքի որակական փոփոխությամբ։ Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորմամբ պայմանավորված կյանքի որակի մոտակա և հեռակա դիտարկումների վերլուծության արդյունքները։ Բանալի բառեր. կոնք-ազդրային հոդի էնդոպրոտեզավորում, առաջնային, ռևիզիոն, կյանքի որակ։</jats:p>