Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն հոդվածում նկարագրված են սոցիալական, քաղաքական ճգնաժամային իրավիճակներում սոցիալական անորոշության երևույթի առաջացման և դրսևորման առանձնահատկությունները: Ընդգծված են սոցիալական անորոշության ձևավորման մեխանիզմները և ապրման առանձնահատկություններն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ` անհատական մակարդակում: Վերլուծության է ենթարկվել սոցիալական անորոշության դրսևորման և ապրման սոցիալական և կլինիկական առանձնահատկությունների փոխկապակցվածությունը: Դիտարկվել են զինծառայողների հետ իրականացված հոգեբանական-խորհրդատվական և վերականգնողական աշխատանքների արդյունքները, նաև վերլուծության են ենթարկվել արտակարգ իրավիճակներից հետո սոցիալական անորոշության առաջացման նախադրյալները, մասնավորապես` դիտարկելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո զինծառայողների հետ իրականացված գործնական հոգեբանական աշխատանքների արդյունքները: Հիմնավորված է այն միտքը, որ սոցիալ-հոգեբանական կողմից զատ, երբ սոցիալական անորոշության երևույթը դիտելի է դառնում հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում, այն հարկ է քննարկել նաև միջանձնային փոխհարաբերությունների և կլինիկական խանգարումների համատեքստում: Վերջինիս դեպքում հեղինակերը հանգում են այն եզրակացության, որ խոսքը գնում է առաջին հերթին հետտրավմային սթրեսային խանգարման մասին: Ընգծվում է, որ անորոշության երևույթն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո զինծառայողների մոտ դրսևորվել է հիմնականում ապագայի նկատմամբ անորոշության համատեքստում, ինչը վերաբերելի է ոչ միայն անձնային, այլ նաև զինծառայողների մասնագիտական կենսագործունեության առանձնահատկություններին: Բանալի բառեր. զինծառայողներ, հոգեբանական փորձաքննություն, սոցիալական անորոշություն, ճգնաժամային իրավիճակ, հոգեբանական ապրում:</jats:p>