Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>XX դարում երկու համաշխարհային և տարածաշրջանային պատերազմները, ապագաղութացումը գաղթականների, փախստականների և աքսորյալների կյանքում ունեցել են որոշիչ դեր։ Տարագիր գրականությունը գաղթի, աքսորի, նոր կյանքի ակնկալիքով օտար երկիր տեղափոխվածների գրականություն է։ Փ. Սուրյանը Վ. Սարոյանի նման իր հերոսներին տարածում է աշխարհով մեկ, տանում բազմաթիվ դժվարին ճանապարհներով, սակայն հաղթահարած դուրս բերում դեպի մեծ աշխարհ: Ինչպես քսաներորդ դարի մի շարք հեղինակների, այնպես էլ Սուրյանի ստեղծագործություններում հերոսները ստիպված են անցնել չարաբաստիկ դարի պարտադրված և թելադրող կանոնների միջով. կյանք, որը պատուհաս է բոլորի համար, բայց հանուն որի պայքարում են բոլորը, իսկ կրկնակի դժվարությամբ և մաքառումով են պայքարում նրանք, ովքեր կտրված են իրենց արմատներից և ճակատագրի բերումով հայտնվել են օտար և խորթ միջավայրում։ Սակայն նրանք ոչ թե բողոքում են այդ միջավայրից, այլ ջանում են ինտեգրվել և դառնալ այդ միջավայրի մի մասնիկը: Կյանքի ճշմարիտ դառը պատկերների միջոցով գրողը ցույց է տալիս տարագիր խլյակների գոյավիճակը օտար հորիզոններում, ուրվագծում ժողովրդի բեկորների ճակատագիրը, հածումները, կարոտը հայրենի եզերքի հանդեպ։ В XX в. две мировые и региональные войны, деколонизация стран сыграли решающую роль в жизни эмигрантов, беженцев и ссыльных. Эмигрантская литература – это литература изгнания, людей, переехавших в чу-жие страны в надежде на новую жизнь. Как в произведениях ряда авторов XX в., в частности У. Сарояна, П. Балакяна, так и П. Сурьяна героям пришлось пройти через многие испытания, выпавшие на их долю. Однако жизнь с ее перипетиями не сломила их волю, не нивелировала их национальную индентичость и стремление интегрироваться в новую среду, частью которой им удалось стать, сохранив человеческое достоинство и веру в грядущее. In the 20th century, two world and regional wars, decolonization of countries played a decisive role in the lives of emigrants, refugees and exiles. Emigrant literature is the literature of exile, of people who moved to foreign countries in the hope of a new life. In the works of a series of authors of the XX century, in particular W. Saroyan, P. Balakian, as well as P. Su-rian heroes have to go through many trials that fell to their lot. However, life with its vicissi-tudes did not break their will, did not neutralize their national identity and desire to integrate into the new environment, a part of which they managed to stand, preserving human dignity and faith in the future.</jats:p>