Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Եղեռնի թեման առանձնակի տեղ է զբաղեցրել օտարագիր հայ գրողների ստեղծագործություններում։ Սփյուռքում ազգային ինքնության դրսևորման հիմնական միջոցը եղել ու մնում են ցեղասպանության հիշողությունը, ազգային ոգին պահելն ու պահպանելը, ուստի պատահական չէ, որ անգլիագիր գրողներ Փիթեր Բալաքյանը և Հովհաննես Փիլիկյանը իրենց պոեզիայում անդրադարձել են եղեռնի թեմային, պատկերել ողբերգական, փորձություններով փորձություններով լի հայի կյանքն ու ոդիսական ճանապարհը, նրա վայրիվերումներն ու հոգեկան ապրումները, հույսն ու հավատը վաղվա օրվա հանդեպ, նրա անկոտրում ազգային ոգին։ Փ. Բալաքյանը «Լույսի տխուր օրեր» բանաստեղծությունների ժողովածուում վերապրածի, ականատես-վկայի աչքերով պատկերել է եղեռնը, գաղթի դաժան ճանապահը, սովահար և լլկված մանուկներին, թուրքերի անմարդկային արաքները, դաժանությունները, հայ ժողովրդի կրած տառապանքները, բայց նաև ազգային անկոտրում ոգին, աշխարհին ուղղված արդար պահանջը: Հովհաննես Փիլիկյանը իր «1915 - Հայկական սիմֆոնիան» պոեմում ոչ միայն պատկերել է եղեռնը, քննադատել այն, այլև սթափ հայացքով ներկայացրել է արդի քաղաքական կյանքը, դրա վայրիվերումները, քաղաքական գործիչների անարդար ու կողմնակալ վերաբերմունքը արդարություն տենչող ազգերի նկատմամբ, նրանց շարունակական անտարբերությունը ցեղասպանության, կոտորածների, մարդկային խոշտանգումների հանդեպ։</jats:p>