Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Լեռնալանջերի վրա բազմաստիճան լցակույտերի տեղադրման և կազմավորման հետ կապված հիմնահարցերը մեծ մասամբ պայմանավորված են օգտագործվող տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններով, սահմանափակ տարածքների վրա բազմաստիճան լցակույտի երկարաժամկետ կայունությամբ, առավելագույն ծավալների որոշմամբ և լցա¬կույ¬տ-ի հիմնատակի հողատարողության առավելագույն արժեքի հիմնավորմամբ։ Այդ կապ¬ակ-ցու¬թյամբ, կախված լցակույտում տեղադրվող լեռնային ապարային զանգվածի և լցակուտատակային տարածքի գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկություններից, մշակվել են բազ¬մ¬աստիճան լցակույտի ծավալի և լցակույտում աստիճանների քանակի որոշման ար¬տ¬ա¬հայ¬տություններ։ Մշակվել են նաև բազմաստիճան լցակույտի ծավալների հիմնավորման կախվածությունները՝ հաշվի առնելով լեռնալանջի բնական պայմանները, ինչպես նաև սահմանափակ տարածքների վրա լցակույտի կազմավորման տեխնոլոգիական լուծումները։ Կոն¬կ¬րետ օրինակով ցույց է տրվել լցակուտատակային տարածքի կողմերի հարաբերակցության որոշման եղանակը, որի կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել լցակուտատակային տարածքի օգտագործման արդյունավետությունը, մեծացնելով տարածքի հո¬ղա¬տարողությունը։ Մշակված հաշվարկային արտահայտությունների ու կախվածությունների կիրառումը բարդ ռելիեֆային պայմաններում կառուցվող բազմաստիճան լցակույտերի նախագծային աշխատանքներում հնարավորություն է տալիս՝ որոշելու լցակույտերի ռացիոնալ պարա¬մետ¬րերը, ապահովելով դրանց կազմավորման և շահագործման անվտանգությունը և կայունությունը։ Առանցքային բառեր. լեռնալանջ, բազմաստիճան լցակույտ, հիմնատակ, ծավալ, հողատարողունակություն։</jats:p>

Show More

Keywords

բազմաստիճան լցակույտի տարածքի վրա լցակույտերի

Related Articles

PORE

About

Connect