Abstract
<jats:p>Ձևակերպված են կոնստրուկցիոն նշանակությամբ տիտանի համաձուլվածքների ստեղծման սկզբունքները, որոնց կառուցվածքային մոդելը համապատասխանում է մայ-րա¬կի լուծույթային և միջմետաղական ֆազերով ամրացման մեխանիզմներին: Չի բացառ-վում դիսպերս մասնիկների (կարբիդներ, բորիդներ, նիտրիդներ, սիլիցիդներ, օքսիդներ և այլն) օգտագործումը որպես ամրացնող ֆազեր: Կոնստրուկցիոն նշանակությամբ մեքենամասերի համար մշակվել են լուծույթային [α-Ti (Al)] և միջմետաղական [Ti2Cu] ֆազերով ամրացվող նոր դասի «Ti-Al-Cu» փոշեհա-մաձուլվածքներ: Լուծույթային և միջմետաղական ֆազերով ամրացման մեխանիզմների համադրությունը մշակված նյութի մեջ արգելակում է տիտանին և դրա համաձուլվածք-ներին բնորոշ կապակցման երևույթների ընթացքը և, հետևաբար, թույլ է տալիս ստանալ տիտանի նոր համաձուլվածքներ (TiAl – Ti2Cu)՝ բարձր տեսակարար ամրությամբ: Հա¬մա¬լի-ր ամրացման մեխանիզմն ապահովում է մայրակի և կարծր մասնիկների միջև մետա¬ղ¬ա-կան հպումը և, հետևաբար, կանխում է շփվող զույգերի միջև ադհեզիոն նյութատ¬եղ¬ա¬փ¬ո-խու¬թյունը: Համաձուլվածքի օպտիմալ լեգիրումը, օրինակ՝ V-ով և Mo-ով, հնարավորություն է տալիս այն լրացուցիչ ամրացնել դժվարահալ մասնիկներով, կատարելագործել ստացման տեխնոլոգիան և զգալիորեն բարելավել «Ti–Al-Cu» հիմքով համաձուլվածքի մեխանի-կական և հակաշփական հատկությունները: Առանցքային բառեր. տիտան, ալյումին, պղինձ, պինդ լուծույթ, միջմետաղական ֆազ, կարծր մասնիկներ, եռակալում, մխում, ծերացում, ֆազային փոխակերպություն:</jats:p>