Abstract
<jats:p>Ֆունկցիոնալ հատկություններով օժտված նյութերի մշակումը, հատկապես բարձր տեսակարար ամրությամբ և բավարար կարծրությամբ, հանդիսանում է ժամանակակից նյութագիտության կարևորագույն ճյուղերից մեկը: Նշված նյութերը պետք է աշխատեն տարբեր բեռնվածությունների տակ, բարձր և ցածր ջերմաստիճաններում, տարբեր ճնշում-ների պայմաններում և քիմիական ագրեսիվ միջավայրերում: Նման գործառույթներ կարող են ապահովել թեթև մետաղների հիմքով կոմպոզիտային նյութերը, որոնք օժտված են մայրակի հատկությունը գերազանցող ֆիզիկա-մեխանիկական հատկություններով: Տեսական վերլուծությամբ և փորձնական եղանակով ցույց է տրվել ալյումինային բարձրամուր կոմպոզիտային նյութերի ստացման փոշեմետալուրգիական տեխնոլոգիայի առավելությունը ձուլման եղանակի համեմատ, ինչը պայմանավորված է եռակալված ծակոտկեն մամլվածքի՝ տաք արտամղմամբ անծակոտկեն և մանրահատ կառուցվածքի ստացմամբ: Այն հետագա ջերմամշակման ժամանակ ենթարկվում է դիսպերս մասնիկներով կարծրացման և դիսպերս հատիկներով ամրացման, ինչն ապահովում է ստացված փոշեկոմպոզիտային նյութի բարձր մեխանիկական հատկությունները և շահագործողական բնութագրերը: Փորձի մաթեմատիկական պլանավորման մեթոդով կատարվել է 4%Cu+0,5% ԼՏ+¬Al¬մն բաղադրությամբ ալյումինային փոշեհամա¬ձուլվածքի ջերմամշակման գործընթացի հետազոտում, որի արդյունքում որպես օպտիմալ ջերմամշակման ռեժիմներ ընտրվել են. մխմ¬ա¬ն ջերմաստիճանը` Tմ = 540...5500C, մխման ջերմաստիճանում պահման տևողությունը` τմ = 30...32 րոպե, ծերացման ջեր¬մաստիճանը` Tծ = 100...1200C և ծերացման տևողությունը` τծ=10...15 ժամ, որոնք ապա¬հովում են բարձր մեխանիկական հատկությունների ստացում` σժ =325...330 ՄՆ/մ2, HB=850...860 ՄՊա, δ= 3,0...3,5%: Կատարված գիտափորձնական համալիր հետազոտությունների հիման վրա մշակվել է 4%Cu+0,5%ԼՏ+Alմն բաղադրությամբ ալյումինային փոշեհամաձուլվածքի ստացման տեխնոլոգիա, որը ներառում է բովախառնուրդի պատ-րաստման, սառը մամլման, եռակալման, տաք արտամղման, ջերմային և մեխանիկական մշակման գործընթացները: Առանցքային բառեր. ալյումինային փոշեկոմպոզիտային նյութ, փոշեհամաձուլվածք, բովախառնուրդ, սառը մամլում, եռակալում, տաք արտամղում, մխում, ծերացում, կարծրություն, ամրություն, հարաբերական երկարացում:</jats:p>