Abstract
<jats:p>Նոր նյութերի ստացման և դրանց արտադրության նպատակով արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը ժամանակակից ֆիզիկական նյութագիտության առանցքային խնդիրներից է։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում MAX-ֆազերը՝ եռակի կարբիդները և նիտրիդները, որոնք նկարագրված են Mn+1AXn ընդհանուր բանաձևով, որտեղ M-ը անցումային մետաղ է, A-ն տարր է IIIA կամ IVA խմբերից, իսկ X-ը՝ ածխածին կամ ազոտ, կամ դրանց համակցությունը: Այս միացությունների առանձնահատկությունը նրանց շերտավոր վեցանկյուն կառուցվածքն է, որտեղ M և A տարրերի ատոմային շերտերը փո¬խարինվում են, իսկ X-ատոմները գտնվում են M մետաղի ատոմների միջև եղած ութանիստ անցքերում: MAX-ֆազերի սինթեզման հիմնական մեթոդը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզն է (ԲԻՍ), որի արդյունավետությունը կարող է զգալիորեն աճել ելանյութի նախնական մեխանաակտիվացման (ՄԱ) շնորհիվ։ Աշխատանքում, օգ¬տ-ա¬գործելով ռենտգենաֆազային անալիզի և մորֆոլոգիական հետազոտությունների արդյունքները, ուսումնասիրվել են Ti3AlC2-ի ֆազային կազմը և միկրոկառուցվածքը, որը ստացվել է ԲԻՍ մեթոդով՝ տիտանի, ալյումինի և մրի փոշիներից պատրաստված բովախառնուրդից: Սինթեզը կատարվել է ինչպես նախնական մեխանաքիմիական ակտիվացման ենթարկ¬վ¬ած բաղադրիչների օգտագործմամբ, այնպես էլ առանց նախնական մեխանաքիմիական ակտիվացման: Պարզվել է, որ մեխանաքիմիական ակտիվացումը նպաստում է ավելի ընդգծված շերտավոր կառուցվածքի ձևավորմանը և ապահովում է Ti3AlC2 ֆազի ավելի բարձր ելք: Առանցքային բառեր. մեխանաքիմիական ակտիվացում, բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ, MAX-ֆազեր, միկրոկառուցվածք, նանոկառուցվածք, ֆազ, շերտավոր կառուցվածք:</jats:p>