Abstract
<jats:p>Հայաստանի Հանրապետության մի շարք գունավոր և ազնիվ մետաղների, այդ թվում` Տերտերասարի և Բարձրադիրի ոսկու, Թունդիրի ոսկի-պղնձի, Ալավերդու և Կապանի պղնձի ու այլ հանքավայրեր բնութագրվում են համեմատաբար հարուստ, սակայն փոքր քանակի պաշարներով, գերազանցապես չափազանց բարակ և բարակ զառիթափ հանքա-մար¬մին¬նե¬րով՝ արտահայտված ոչ հազվադեպ բարդ ձևաբանությամբ, փոփոխական հզո-րությամբ, տարածման երկարությամբ և անկման խորությամբ, ինչպես նաև հաճախ անկայուն հանքաքարով և պարփակող ապարներով: Վերոհիշյալ բնական պայմաններում ստորգետնյա մշակման օպտիմալ համակարգերի ընտրության, զարգացման, կատարելագործման և նորերի ստեղծման բնագավառում ՀՀ-ում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնում իրականացված հետազոտությունները վկայում են խնդրի կարևոության մասին: Բերվել են Մեղրաձորի ոսկու, Ալավերդու պղնձի և Շահումյանի ոսկիբազմամետաղային հանքավայրի չափազանց բարակ և բարակ զառիթափ հանքամարմինների ստոր-գետնյա մշակման օպտիմալ համակարգերի ընտրության, զարգացման և նորերի ստեղծման օրինակներ, որոնք ուղղված են մաքրման տարածության լայնության կրճատմանը, հանութային տարածության լցափակման օգտագործման և հանքաքարի անջատ հանույթի իրագործմանը: Վերջիններս հանգեցնում են, մի կողմից՝ հանքաքարի արդյունահանման որոշ ծախսերի ավելացմանը և, մյուս կողմից՝ ընդերքից հանքաքարի կորզման որակաքանակական ցուցանիշների բարձրացմանը:</jats:p>