Abstract
<jats:p>Ներկայացված է Մուր-Պենրոուզի կոմպլեքս միապարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների որոշման դեկոմպոզիցիոն թվա-անալիտիկ եղանակի ծրագրային իրականացումը։ Համապատասխան անալիտիկ եղանակները հիմնվել են Մուր-Պենրոուզի 4-ր¬դ պայմանի, իսկ թվաանալիտիկ մեթոդները՝ ստացված անալիտիկ առնչությունների վրա, ին¬չպես նաև Պուխովի դիֆերենցիալ ձևափոխությունների, որպես հիմնական մաթեմատիկական ապարատ։ Հաշվողական եղանակներն իրականացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից միջոցների՝ ծրագրավորման Python լեզվի, ինչպես նաև NumPy և SymPy գրադարանների կիրառմամբ։ Ծրագրային իրականացումը փորձարկվել է միապարամետրական որոշյալ մատրիցով մոդելային օրինակի միջոցով։</jats:p>
Show More
Keywords
ՄուրՊենրոուզի
միապարամետրական
թվաանալիտիկ
իրականացումը
անալիտիկ