Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Էլեկտրատեխնիկական և կիսահաղորդչային սարքերի ժամանակակից արտադրությունը պահանջում է լայն գործառական հատկություններով նյութերի կիրառություն: Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում կիսահաղորդչային`ածխածնային, սիլիցիումային տարրերի և դրանց միացությունների հիմքով քիմիական կառույցները, որոնք խթանում են արդի տեխնիկայի պահանջներին համապատասխան նոր ֆերոմագնիսական և ֆերիմագնիսական նյութերի մշակումը և ստացման առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը: Ավանդական արտադրական եղանակները բնութագրվում են բարձր էներգասպառմամբ և թանկարժեք հումքի օգտագործմամբ, որի հետևանքով էապես բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը: Սույն կիրառական հետազոտության շրջանակներում ուսումնասիրվում է Հայաստանի ածխաբեր առաջացումների` որպես հումքի օգտագործման տեխնիկական հնարավորությունը: Այդ նպատակով կիրառվում է բարձրջերմաստիճանային հրաքայքայման եղանակը, որը նպատակաուղղված է տեղական ածխածնային հումքի տեխնոլոգիական վերամշակմանը: Հրաքայքայման արդյունքում ձևավորվում են կիսահաղորդչային` խոր¬ա-նարդային կառուցվածքով սիլիցիումի կարբիդի (Мoissanite 3C), 3R տեսակի գրաֆիտի ու Fe5Si3 կազմով ֆերոսիլիցիումի հիմքով համակցված նյութեր, որոնք ցուցաբերում են էլեկտրամագնիսական հատկություններ:</jats:p>