Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է ականավոր հոգևոր գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանի էկումենիկ հայացքներին: 1773 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու (1763-1780) կողմից Ռուսաստանի հայկական թեմի առաջնորդ նշանակվեց արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը (1773-1801): Այդ քայլն առաջին հերթին դրդված էր ռուսահայ թեմի նկատմամբ Էջմիածնի հոգևոր ազդեցության ու ներգործության ամրապնդման ու պահպանման անհրաժեշտությունից: Հիշենք, որ XVIII դ. առաջին կեսերից սկսած, հատկապես Ղազար Ջահկեցի (1737-1751) կաթողիկոսի գահակալության տարիներին, Մայր Աթոռը կորցրել էր իրավասությունը Ռուսաստանի հայկական թեմի նկամամբ: Ավելին, 1749 թ., երբ Ռուսաստանի հայերի առաջնորդ է դառնում Գանձասարի աթոռին ենթակա Ստեփանոս եպիսկոպոսը, Գանձասարի կաթողիկոսությունն իր իշխանության ներքո է առնում ռուսահայ գաղութների հոգևոր կյանքի վերահսկողությունը: Հոդվածում մասնավորապես քննվում են արքեպիսկոպոս Հ. Արղությանի հայացքներն ու մոտեցումները դավանաբանական վեճերի նկատմամբ:</jats:p>