Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել GR (Government Relations) հաղորդակցության ռազմավարական դերը քաղաքական զարգացման գործընթացում: Այդ ներկայացնելու համար հեղինակը խնդիր է դրել համակարգված ուսումնասիրելու տրիպարտիզմը որպես պետություն, բիզնես և քաղաքացիական հասարակության շահերի ինստիտուցիոնալ հավասարակշռման (Նեշի հավասարակշռում) պատասխանատուի եռակողմ կոոպերատիվ խաղը: Հոդվածի շրջանակում ուսումնասիրություններ իրականացնելիս օգտագործվել են ընդհանուր և կոնկրետ մեթոդներ՝ GR հաղորդակցության ռազմավարական դերը ներկայացնելու համար: Համապարփակ ուսումնասիրության արդյունքում կարելի է հստակորեն նշել, որ կոոպերատիվ հավասարակշռությունը կայուն է միայն երեք պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում՝ GR-հաղորդակցություն՝ տրիպարտիստական հիմքով, շահագրգիռ կողմերի (stakeholder) դիսկուրսային փոխազդեցություն և ռազմավարական խաղերի վարման տեխնոլոգիաների կիրառում: Հեղինակը GR-հաղորդակցությունը ներկայացրել է որպես՝ ա) ապագա փոխազդեցությունները զուտ դիսկոնտավորված եկամուտ (net discounted income-NDI) կամ, ինչպես այլ կերպ անվանվում է, ինտեգրալային արդյունք՝ կրկնվող խաղի երկարաժամկետ պլանավորմամբ, բ) սանկցիաների և խթանների սիմետրիկ կառուցվածքի ամբողջություն՝ մեկ դերակատարի կողմից խաղի կանոնների փոփոխման մենաշնորհի հնարավորության նվազեցմամբ, գ) ինստիտուցիոնալացված գործունեություն՝ բոլոր դերակատարների սպասելիքների համակարգային ներկայացմամբ։ Հետազոտության գիտական նորույթը GR-հաղորդակցության դերակատարների՝ որպես սոցիալական պատասխանատուների դիտարկումն է, որի շրջանակներում ներկայացված է տրիպարտիզմի եռակողմ խաղային մոդելի համակարգային կառուցումը։ Հեղինակի համոզմամբ, առաջարկվող հայեցակարգային մոտեցումը հնարավորություն է տալիս տրիպարտիզմը դիտարկելու ոչ միայն որպես «սոցիալական գործընկերության» դեկլարատիվ մոդել, այլև որպես հավասարակշռությունների մեխանիզմների վրա հստակ գործառնվող սոցիալական պատասխանատվության ռազմավարական փոխազդեցությունների ինստիտուցիոնալացված համակարգ։</jats:p>

Show More

Keywords

որպես ռազմավարական սոցիալական հաղորդակցության դերը

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect