Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է փաստական նյութերի հիման վրա ուսումնասիրել և վերլուծել Հայոց ցեղասպանության երկարաժամկետ ազդեցությունը հայ ժողովրդի հոգեբանական բնութագրի վրա՝ բացահայտելով հավաքական տրավմայի, պատմական հիշողության և ինքնության ձևավորման փոխկապակցվածությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդի աշխարհում ընթացող բազմաթիվ գործընթացներ որոշակի աղերսներ ունեն մեր կողմից ուսումնասիրության առարկա դարձած հիմնահարցի հետ, այդ առումով հասկանալի է դառնում խնդրի լուսաբանման կարևորությունը՝ քաղաքական և պատմական մտքի տեսանկյունից: Առաջադրված նպատակին հասնելու համար թեմայի հետազոտման ընթացքում մեր առջև դրել ենք հետևյալ հիմնական խնդիրները՝ փաստական նյութի հիման վրա ուսումնասիրել ցեղասպանության ազդեցությունը հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և հավաքական հիշողության ձևավորման վրա: Բացահայտել սերնդեսերունդ փոխանցվող հոգեբանական հետևանքները: Վերլուծել Հայոց ցեղասպանությունը որպես հավաքական հոգեբանական տրավմա և դրա առանձնահատկությունները: Քննել հայ ժողովրդի հոգեբանական բնութագրում ձևավորված առանձնահատկությունները՝ դիմակայություն, վախ, անվստահություն, բայց նաև տոկունություն և գոյատևման ձգտում: Ուսումնասիրությունն իրականացվել է թեմային վերաբերող գրականության համեմատական ու քննական վերլուծության մեթոդաբանությամբ, պատմանկարագրական մեթոդի և պատմականության սկզբունքի կիրառմամբ: Մեր աշխատանքի աղբյուրագիտական հենքը կազմում է հայերեն և օտար լեզուներով մասնագիտական գրականությունը, որտեղ տեղ են գտել ցեղասպանությունը վերապրածների մասին վկայությունները, հուշերը, ինչպես նաև ժամանակի տարբեր հեղինակավոր ամսագրերում լույս տեսած հայ հեղինակների գիտական հոդվածները: Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ ցեղասպանության ուրացման գործընթացը, անպատժելիությունը ծնում է ոչ միայն նոր ցեղասպանություններ, այլ նաև նպաստում է իբրև ժառանգորդների՝ երիտասարդների շրջանում աշխարհի նկատմամբ անվստահ վերաբերմունքի և ապագայի անորոշության զգացման ձևավորմանը: Ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ոչ թե որպես որևէ ազգին բնորոշ վարքագիծ: Նման մոտեցումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության, այլև ապագա ցեղասպանությունների կանխարգելման համար, քանի որ այն շեշտադրում է գաղափարների, համակարգերի և քաղաքական պատասխանատվության դերը:</jats:p>