Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում քննարկվում են համաշխարհային տերությունների շահերն ու հարաբերակցությունը Հարավային Կովկասում։ Հեղինակը վերլուծում է ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում տեղի ունեցած վերադասավորումները, ԱՄՆ-ՌԴ հարաբերակցության փոփոխությունները, ԵՄ-ի դերակատարությունը, Չինաստանի և Հնդկաստանի աշխարհատնտեսական ակտիվացումը, դրանց նպաստող գործընթացները և հետևանքները: Հետազոտության նպատակն է եղել բացահայտել խոշոր տերությունների տարածաշրջանային նկրտումները, դրանց դրդապատճառները։ Հոդվածի հիմնական խնդիրներ են սահմանվել՝ 1. ուսումնասիրել տարածաշրջանում մեծ տերությունների ակտիվացմանը նպաստող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործոնները. 2. վերլուծել հետպատերազմյան իրողություններում խոշոր տերությունների դերերի փոփոխությունները (հատկապես ՌԴ-ԱՄՆ հակադրության ներքո). 3. գնահատել երկրների աճող ներկայության հետևանքները տարածաշրջանային երկրներում. 4. բացահայտել հարավկովկասյան երկրների և տարածաշրջանի լոգիստիկ կարևորությունը։ Հետազոտության իրականացման ժամանակ կիրառվել են պատմական իրադարձությունների ուսումնասիրության, համեմատական վերլուծության, տարածաշրջանի ռազմավարական նշանակության վերլուծության և գնահատման մեթոդները։ Կիրառվել են որակական մեթոդներ՝ առանձին երկրներում տարածաշրջանի անվտանգային, տնտեսական, տրանսպորտային կարևորության գնահատման համար։ Հետազոտության արդյունքները փաստում են հետպատերազմյան իրողություններում Հարավային Կովկասում տեղի ունեցած մեծ տեղաշարժերը, դրանց ազդեցությունը արտաքին ուժերի հարաբերակցության և գլոբալ մրցակցության համակարգում։ Հիմնավորվում է տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի տարանցիկ ներուժը ժամանակակից լոգիստիկ նախագծերի զարգացման համակարգում՝ հատկապես «TRIPP ուղու» պայմաններում։</jats:p>