Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննվում է 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին մարտերի և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի հյուսիսարևմտյան թյուրքախոս նահանգների քաղաքական և կրոնական էլիտայի հանրային խոսույթը։ Հետազոտության նպատակն է վերհանել թյուրքախոս վերնախավի կիրառած դիսկուրսային ռազմավարությունները, դրանց հարաբերությունը Իրանի կենտրոնական իշխանության դիրքորոշման հետ։ Այս նպատակով լուծվել են նահանգային էլիտայի հայտարարությունների համակարգման, դրանցում առկա տոպոսների ու լռության ռազմավարությունների վերհանման, տեղական էլիտայի ինքնուրույնության աստիճանի գնահատման խնդիրները։ Աշխատանքի մեթոդաբանական հիմքը դիսկուրսի քննական վերլուծությունն (CDA) ու դիսկուրս-պատմական մոտեցումն (DHA) են։ Վերլուծությունը կատարվել է նշված ժամանակահատվածի պաշտոնական ուղերձների, հարցազրույցների և մեդիա հրապարակումների կորպուսի վրա։ Ուսումնասիրության արդյունքում եզրահանգել ենք, որ 2020թ. հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի հյուսիսարևմտյան թյուրքախոս նահանգների էլիտայի խոսույթային ինքնուրույնությունը սահմանափակված է եղել պետության կարմիր գծերով։ Միաժամանակ հետազոտությունը փաստում է, որ նահանգային էլիտան ունեցել է ընդգծված ադրբեջանամետ հռետորաբանություն, որը ներքին դաշտում ծառայել է որպես լարվածությունը զսպելու միջոց:</jats:p>

Show More

Keywords

էլիտայի Իրանի թյուրքախոս 2020թ մարտերի

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect