Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է ագրոպարենային համակարգի կադրային ռիսկերի վերաբերյալ գործնական եւ տեսական դրույթների ուսումնասիրության, ինչպես նաեւ դրանց գործոնների հետազոտության հիման վրա առաջարկել ՀՀ ագրոպարենային համակարգում կադրային ռիսկերի նվազեցման նպատակով կիրառելի եւ արդիական ուղիներ։ Հոդվածում ձեւակերպվել է հետազոտական խնդիրների համալիր, որը նպատակաուղղված է երկրի ագրոպարենային համակարգում կադրային անվտանգության ձեւավորման հիմնական սկզբունքների բացահայտմանը եւ դրանց տեսական հիմնավորմանը, ինչպես նաեւ կատարելագործմանն ուղղված գործնական առաջարկությունների մշակմանը։ Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական վերլուծության մեթոդներ, ինչպես նաեւ համակարգային, կառուցվածքային, ֆունկցիոնալ, համեմատական եւ ժամանակային շարքերի վերլուծություն, ինչը հնարավորություն է տվել համակողմանիորեն բացահայտելու ագրոպարենային համակարգում կադրային ռիսկերի էությունն ու բովանդակությունը։ Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են կադրային ռիսկերի հետ կապված էական խնդիրներ, մասնավորապես՝ կրթական մակարդակի տարածքային անհամաչափություն, մասնագիտական կրթության համակարգում ուսանողների թվի կրճատում, փողերի լվացման դեմ պայքարի սահմանափակ արդյունավետություն եւ քաղաքական անկայունություն։ Հետազոտության արդյունքների հիման վրա իրականացվել է ՀՀ ագրոպարենային համակարգում կադրային ռիսկերի համապարփակ վերլուծություն՝ հաշվի առնելով համակարգի արդյունավետության բարձրացման եւ կրթական մակարդակի բարելավման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Ձեւակերպվել եւ հիմնավորվել են նպատակային առաջարկություններ՝ ուղղված ագրոպարենային համակարգում առկա եւ հնարավոր կադրային ռիսկերի արդյունավետ կառավարմանը։</jats:p>