Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն հոդվածի նպատակն է վերլուծել հանրային կառավարման (ՀԿ) համակարգում թիմային աշխատանքի փոխակերպման գործընթացը՝ ուշադրություն դարձնելով ՄՌԿ ազդեցությանը: Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետեւյալ խնդիրները. • Վերլուծել ՀԿ համակարգում անհատական աշխատանքի գերակայության պատմական եւ կազմակերպական պատճառները։ • Ուսումնասիրել թիմային աշխատանքի ձեւավորման եւ կիրառման առանձնահատկությունները հանրային ինստիտուտներում։ • Բացահայտել ՄՌԿ համակարգում առկա հիմնական խոչընդոտները, որոնք սահմանափակում են թիմային աշխատանքի արդյունավետ իրականացումը։ • Վերլուծել թիմային աշխատանքի եւ հանրային կառավարման արդյունավետության միջեւ փոխկապակցվածությունը։ • Մշակել տեսականորեն եւ գործնականորեն հիմնավորված առաջարկություններ՝ ուղղված հանրային ինստիտուտներում թիմային աշխատանքի զարգացմանը ՄՌԿ գործիքների միջոցով։ Վերլուծության հիմքում դրվել է գիտական գրականության համակարգային ուսումնասիրությունը ՀԿ եւ ՄՌԿ ոլորտներում։ Հետազոտության շրջանակում կիրառվել են՝ գրականության վերլուծություն, համեմատական վերլուծություն՝ անհատական եւ թիմային աշխատանքի մոդելների կառուցվածքային տարբերությունները բացահայտելու նպատակով, կոնցեպտուալ մոդելավորում՝ ՄՌԿ համակարգի եւ թիմային աշխատանքի փոխկապակցվածությունը ներկայացնելու համար։ Էմպիրիկ բաղադրիչը իրականացվել է ինչպես հարցման, այնպես էլ երկրորդային տվյալների վերլուծության միջոցով։ Հարցման շրջանակում ուսումնասիրվել են հանրային եւ մասնավոր հատվածների մասնագետների կարծիքները, իսկ երկրորդային հետազոտության շրջանակում՝ միջազգային կառույցների հրապարակումները եւ գնահատման զեկույցները։ Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ հանրային ինստիտուտներում ՀԿ համակարգը առավելապես հիմնված է անհատական պատասխանատվության եւ ուղղահայաց ենթակայության վրա, իսկ թիմային համագործակցությունը այս համատեքստում բավական թույլ է արտահայտված, որի հիմնական պատճառներին ստորեւ անդրադարձել ենք։</jats:p>