Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Սույն աշխատանքի նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական կառավարման մոդելի մշակումը, որը թույլ կտա հաշվի առնել ոլորտում ներգրավված բոլոր մասնակիցների տնտեսական եւ սոցիալական շահերը՝ նպաստելով ոլորտային պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։ Առաջադրված նպատակին հասնելու համար հեղինակն իր առջեւ դրել է հետեւյալ հիմնական խնդիրները. ուսումնասիրել կառավարման համակարգերի միջազգային փորձը, հանգամանորեն վերլուծել հաշվեկշռված ցուցանիշների համակարգի առանձնահատկությունները եւ դրա կիրառությունները էներգետիկայի ոլորտում, մշակել համակարգի ձեւափոխություններ՝ էներգետիկայի ոլորտին ադապտացնելու համար։ Կիրառվել է գրականության վերլուծության եւ հաշվեկշռված ցուցանիշների համակարգի հայեցակարգային հարմարեցման մեթոդաբանություն։ Արդյունքում, աշխատանքում առաջարկվել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական կառավարման մոդել՝ հիմնված հաշվեկշռված ցուցանիշների համակարգի (ՀՑՀ) մեթոդաբանության վրա։ Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ առաջարկվել են ՀՑՀ-ի ավանդական կառուցվածքի որոշ ձեւափոխություններ, մասնավորապես՝ համակարգի վերին մակարդակում դիտարկվել է բարեկեցության բաղադրիչը։ Ոլորտի ռազմավարական նպատակները եւ դրանց իրագործման հնարավոր մեխանիզմները տեղափոխվել են գործառնական մակարդակ՝ ներկայացնելով դրանք պատճառահետեւանքային կապերի շղթաների տեսքով։ Ակնկալվում է, որ առաջարկվող համակարգի ներդրումը կնպաստի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը, քանի որ այն թույլ կտա ոլորտային ռազմավարությունը տեղափոխել գործառնական մակարդակ՝ հստակ սահմանված նպատակներով, ցուցանիշներով եւ պատճառահետեւանքային կապերով։</jats:p>

Show More

Keywords

համակարգի եւ էներգետիկայի ոլորտի կառավարման

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect