Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժամանակակից հայկական հեռուստասերիալների ազդեցությունը երիտասարդների ընտանեկան արժեքների ձեւավորման/ձեւափոխման վրա: Ակնհայտ է, որ հեռուստատեսությունն ու այլ լրատվամիջոցները ձեւավորում են վարքի, ապրելակերպի մոդելներ եւ նպաստում են անձի սոցիալականացմանը: Այս համատեքստում կարեւոր եւ արդիական են ոչ միայն մեդիաբովանդակությանն ուղղված ուսումնասիրությունները, այլեւ անձի վրա նրա թողած ազդեցության ուսումնասիրությունը։ Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սերիալներում պատկերվող ընտանիքի մոդելներն ու ընտանեկան հարաբերությունների բովանդակությունը, ինչպես նաեւ հեռուստադիտողներին փոխանցվող արժեքային համակարգն ու վարքային դրսեւորումները։ Մեր առջեւ դրված նպատակը իրագործելու համար կիրառել ենք որոշ մեթոդներ՝ դիտում, հարցաթերթ, կենսագրական մեթոդ, թեստ, կոռելյացիոն վերլուծություն եւ այլն: Երիտասարդների կողմից բարձր դիտելիություն ունեցող հեռուստասերիալները, Աբրահամ Մոլի տեսության համաձայն, դասակարգել ենք երկու տիպի՝ «իրական արժեքներ» եւ «սինթետիկ արժեքներ» կրող եւ սպասարկող սերիալներ։ Արդյունքում բացահայտեցինք, որ պայմանավորված նրանով, թե ինչ բովանդակության հեռուստասերիալներ են դիտում երիտասարդները, եւ ինչ արժեքներ են կրում դրանք՝ «իրակա՞ն», թե՞ «սինթետիկ»՝ երիտասարդների ընտանեկան արժեքների հիերարխիկ համակարգը ունի տարբեր արտահայտվածություն եւ բովանդակություն։</jats:p>