Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է վերլուծել 2023թ. սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավագ դպրոցականների (15-18 տարեկան) հոգեբանական և հոգետրավմատիկ ապրումները ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային արդի մանկավարժահոգեբանության մեթոդաբանության և տեսության լույսի ներքո: Այս նպատակով խնդիր է դրվել ուսումնասիրելու տեղահանության ազդեցությունը սովորողների ներաշխարհի վրա և բացահայտելու դպրոցական միջավայրում նրանց ներառման դժվարությունները: 2023-2025թթ. իրականացված հետազոտության ընթացքում կիրառվել են որակական մեթոդներ, մասնավորապես՝ բանավոր պատմության մեթոդը, հարցազրույցներն ու նարատիվ վերլուծությունը: Եզրակացությունների համաձայն՝ ընտանեկան միջավայրում առկա «լռեցման» մոդելը խորացնում է դեռահասների տրավմատիկ հոգեզգայականությունը: Դպրոցը հանդես է գալիս որպես վերականգնողական միջավայր և հուզական հանգրվան, որտեղ բանավոր պատմության մեթոդի, հետազոտական և նախագծային աշխատանքների կիրառումը թույլ է տալիս վերաիմաստավորել տրավմատիկ փորձառությունը, վերագտնել սեփական ձայնն ու դերակատարումը՝ հեշտացնելով նոր պայմաններում հարմարվողականության գործընթացը:</jats:p>