Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ժամանակակից բուհերը ոչ միայն գիտելիք տալու, այլև ակադեմիական գրագիտություն ձևավորելու կարևոր առաքելություն ունեն: Բարձրագույն կրթության համակարգում պետք է ապահովվի ապագա մասնագետի՝ գիտահետազոտական աշխատանք կատարելու, տարբեր տեսությունների, հակասական դրույթների համեմատական քննություն իրականացնելու, սեփական եզրահանգումները մայրենի լեզվով հմտորեն ձևակերպելու, դրանք հիմնավորելու և պաշտպանելու, գիտական տեքստ ձևավորելու կարողություններ: «Գիտական տեքստեր» թեմայի համակողմանի ուսուցումը ևս կնպաստի սովորողի՝ վերոնշյալ հմտությունների ձևավորմանը: Թեմայի շրջանակներում սովորողը կճանաչի գիտական տեքստը, նրա կառուցվածքային և լեզվական առանձնահատկությունները, ձեռք կբերի գիտական վերլուծություն կատարելու, իր մտքերը գիտական ոճով շարադրելու, համապատասխան տերմիններ ճիշտ օգտագործելու կարողություններ: Մեր աշխատանքի նպատակն է ներկայացնել «Գիտական տեքստեր» թեմայի ուսուցման եղանակ, որը կնպաստի ուսանողների ակադեմիական գրագիտության զարգացմանը։ Այդ նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները. 1. Ցույց տալ գիտական տեքստի առանձնահատկությունները. 2. Ուսանողների մեջ ձևավորել ամբողջական պատկերացում՝ գիտական տեքստերի լեզվական առանձնահատկությունների, կառուցվածքի, հիմնական բաղադրիչների, դրանց կապակցման միջոցների մասին. 3. Ճանաչել տալ տարբեր բնագավառներում գործածվող տերմինները (հատուկ ուշադրություն դարձնելով լեզվաբանական տերմիններին) և տերմինային արժեք ունեցող բառերը. 4. Մշակել գիտական ուսումնասիրություն կատարելու և գիտական տեքստ գրելու գործնական կարողություններ: Թեմայի ուսումնասիրման ընթացքում կիրառվել են նկարագրական, համեմատական վերլուծության, գործնական կիրառման մեթոդներ: Գիտական տեքստի լեզվական, կառուցվածքային և ոճական առանձնահատկությունների ուսումնասիրությունը նպաստում է սովորողների գիտական մտածողության, վերլուծական կարողությունների և մասնագիտական հաղորդակցման հմտությունների զարգացմանը։ Թեմայի ուսուցման ընթացքում կիրառվող գործնական առաջադրանքները, գիտական և գեղարվեստական տեքստերի համեմատությունը, տերմինաբանական աշխատանքը, գիտական հոդվածների քննությունը և ինքնուրույն հետազոտական աշխատանքների կատարումը հնարավորություն են տալիս ուսանողներին ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու, այլև ձևավորելու գիտական տեքստ ստեղծելու գործնական կարողություններ։ Կարևոր է նաև սովորողներին ուղղորդել վստահելի գիտական աղբյուրների որոնման, ընտրության և կիրառման հարցում, քանի որ ժամանակակից տեղեկատվական հոսքերի պայմաններում ակադեմիական գրագիտության կարևոր բաղադրիչներից է տեղեկատվության արժևորման և քննադատական ընտրության կարողությունը:</jats:p>

Show More

Keywords

գիտական կարողություններ գործնական ակադեմիական ձևավորելու

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect