Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածի նպատակն է վերլուծել Պըլը Պուղու կերպարի հենց այս երկշերտ կառուցվածքը։ Հետազոտության համատեքստում առանցքային նշանակություն ունի երգիծանքի դերի քննությունը, որը դիտարկվում է որպես կերպարաստեղծման և իմաստային շեշտադրումների ձևավորման միջոց։ Խնդրո առարկան ստեղծագործության առանցքում հանդես եկող Պըլը Պուղու՝ բարդ ու բազմաշերտ կառուցվածք ունեցող կերպարի բացահայտումն ու վերլուծությունն է Մակար Բարխուդարյանցի համանուն երկում։ Հոդվածում կիրառվել է հերմենևտիկայի մասնագիտական մեթոդը։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ Պըլը Պուղու կերպարը՝ որպես կենցաղային-երգիծական տիպ, ներկայացնում է մարդկային բնավորության գծերը՝ ինքնասիրահարվածություն, հասարակական դիրքի ցուցադրական արժևորում, արտաքինի և ներքինի անհամապատասխանություն, որոնք տարբեր ձևերով առկա են նաև մեր օրերում։ Այս տեսանկյունից կերպարի վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես 19-րդ դարի սոցիալական միջավայրի առանձնահատկությունները, այնպես էլ դիտարկելու դրանց շարունակականությունն ու փոխակերպումները ներկայիս հասարակական հարաբերություններում։ Աշխատանքի գիտական նորույթը Մակար Բարխուդարյանցի գեղարվեստական ժառանգության, մասնավորապես «Պըլը Պուղի» երկի գլխավոր կերպարի երկշերտ կառուցվածքի համադրական ուսումնասիրության մեջ է։ Ուսումնասիրության համար նյութ են հանդիսացել արխիվային և տպագիր նյութերը։ Հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ գլխավոր կերպարի ներքին հակասությունը «իմաստուն խեղկատակի» նախատիպ է, որը սոցիալական անարդարության և բարոյական անկման պայմաններում դառնում է ճշմարտության միակ բարձրաձայնողը։ Բացի այդ՝ Պըլը Պուղու կերպարի երկշերտությունը ստեղծագործության կենսունակության գլխավոր երաշխիքն է։</jats:p>

Show More

Keywords

կերպարի Պըլը Պուղու ու գլխավոր

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect