Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում անդրադարձ է կատարվում Սփյուռքի ենթահողը հանդիսացող Եղեռնի թեմային, մասնավորապես, թե ինչպիսի արձագանք ունեցավ այն սփյուռքահայ գրականության մեջ: Հոդվածի նպատակն է ցույց տալ, թե ստեղծագործական, բարոյահոգեբանական ինչ խնդիրների առջև են կանգնում վերապրող գրողները, հատկապես որբերի սերնդի ներկայացուցիչ ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը (1902-1941): Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած սփյուռքահայ գրողների մեծ մասին այդպես էլ չի հաջողվում գեղարվեստորեն վավերագրել Աղետը. անգամ Եղեռնից տասնյակ տարիներ անց նրանցից շատերը չեն կարողանում խախտել լռության պատնեշը: Աշխատանքի խնդիրն է քննել Եղեռնի թեմայի գեղարվեստական արտահայտման ձևերը Վազգեն Շուշանյանի ստեղծագործական համակարգում, մասնավորապես՝ ինչ խնդիրների է բախվում գրողը Աղետը գրականության միջոցով փոխանցելու ճանապարհին, ինչպես է դրսևորվում Եղեռնի հոգետրավմատիկ ազդեցությունը շուշանյանական բնագրերում: Կարողանո՞ւմ է արդյոք արձակագիրը հաղթահարել Եղեռնի տրավման, թե՞ մնում է լռության, ակնարկի, խզված պատումի գեղագիտական տիրույթում: Ուսումնասիրությունն իրականացվել է կենսագրական, համեմատական, վերլուծական և համադրական մեթոդներով: Ուսումնասիրությունը կարևորվում է նրանով, որ Վ. Շուշանյանի մասին առկա գրականագիտական աղբյուրներում քիչ է քննվել Եղեռնի գեղարվեստականացման խնդիրը: Հոդվածում հանգամանալիորեն ներկայացվում են Վ. Շուշանյանի՝ Եղեռնի մասին խոսելու անկարողության խորքային պատճառները՝ ցույց տալով, որ լռությունը և կիսատ պատումը պայմանավորված են ցեղասպանության թողած անջնջելի հոգետրավմաներով: Լռությունը Վ. Շուշանյանի ստեղծագործություններում ներկայանում է ոչ թե որպես գեղագիտական հնարք, այլ Եղեռնի ցավոտ փորձառությունից գիտակցված փախուստ, վերապրումի յուրահատուկ ձև:</jats:p>