Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հետազոտության նպատակն է բացահայտել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի տեսական և սահմանադրաիրավական էությունը, ինչպես նաև հիմնավորել օրենսդիր մարմնի տեղն ու դերը պետական իշխանության մարմինների համակարգում։ Սույն նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ • ուսումնասիրել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի ձևավորման և զարգացման տեսական հիմքերը. • վերլուծել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի սահմանադրաիրավական ամրագրումը. • գնահատել օրենսդիր մարմնի փոխհարաբերությունները գործադիր և դատական իշխանությունների մարմինների հետ: Հոդվածում կիրառվել են պատմական, իրավահամեմատական, վերլուծական մեթոդները՝ բացահայտելու օրենսդիր մարմնի տեղն իշխանությունների բաժանման համակարգում և դրա նշանակությունը սահմանադրական կարգի կայունության ապահովման գործում։ Ուսումնասիրության արդյունքում հանգում ենք այն եզրահանգման, որ իշխանությունների բաժանումը և օրենսդիր մարմնի ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը կարևոր նախապայմաններ են օրինականության, ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման համար։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքն արդյունավետ է գործում այն դեպքում, երբ սահմանադրորեն ամրագրված և երաշխավորված է իրավունքի գերակայությունը, ներդրված են պետական իշխանության ճյուղերի ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև գործառութային անկախությունը երաշխավորող, ինչպես նաև դրանց հակակշռող և զսպող լիազորությունների առավելագույնս հստակ բաժանում նախատեսող ու վերջիններիս հակակշռումն ապահովող կենսունակ իրավական կառուցակարգեր։ Այս դեպքում օրենսդիր մարմինն էլ պետական իշխանության մարմինների համակարգում ունենում է իր ուրույն տեղը։</jats:p>

Show More

Keywords

իշխանությունների բաժանման օրենսդիր հավասարակշռման մարմնի

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect