Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է թե´ սովորողների, թե´ ուսուցչի ուշադրության զարգացվածության աստիճանից։ Սակայն ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին զուգահեռ ակնհայտորեն նկատելի է դառնում ուսումնական պրոցեսի մասնակիցների ուշադրության անկում։ Այդ են փաստում բազմաթիվ հետազոտությունների, փորձարարական աշխատանքների արդյունքները՝ մասնավորաբար սմարթ հեռախոսների բացասական ազդեցությունը ուշադրության վատթարացման և աշխատունակության անկման ուղղությամբ։ Առաջարկվում է նախ կրթական համակարգում բացառել հեռախոսների առկայությունը դասասենյակում, ինչպես նաև ներկայացվում են մի շարք վարժանքներ, որոնց շնորհիվ էականորեն կարելի է բարելավել թե´ երեխաների, թե´ մեծահասակների ուշադրության առկա մակարդակը: Վարժանքներից մի քանիսը կարելի է հաճախակի կիրառել նախադպրոցական և տարրական դասարաններում։ Իսկ մտահաշիվը, շաբաթվա օրերը հաշվելը կարելի է կիրառել մաթեմատիկայի դասաժամերին։ Վերջինս հնարավորություն է տալիս ապահովելու մաթեմատիկայի, պատմության, գրականության և այլ առարկաների հետ հետաքրքիր միջառարկայական կապեր։ Այս վարժանքները նաև աշակերտների հոգնածությունը կամ ձանձրույթը 1-2 րոպեանոց ակտիվ «շեղման», «հանգստի» օգնությամբ ցրելու միջոց են, հատկապես, երբ դասը իր բովանդակությամբ որոշակի մոնոտոնություն ունի:</jats:p>