Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում փորձ է արվում վերլուծել ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հնարավորություններն ու դրանց հետևանքները։ Ընդ որում՝ կոոպերացիայի տարբեր ձևերի (արտադրական, սպառողական և այլն) դրսևորումներով, հողերի խոշորացման տարբերակով և առանց դրա։ Հոդվածում այն գաղափարն է, որ հանրապետության գյուղատնտեսության զարգացումը պետք է բխի գյուղացուն գյուղում պահելու սկզբունքից, դրա համար անհրաժեշտ ու բավարար պայմանների ստեղծումով։ Եթե գյուղատնտեսական կոոպերատիվները, անկախ դրանց բնույթից, կնպաստեն դրան, ապա պետք է ամեն ինչ անել կոոպերացիայի զարգացման համար, այլապես կոոպերացիայի դրույթները տեղայնացնել, այն բարեփոխել՝ ուղղելով գյուղի իրական զարգացմանը: 1990 թ․-ից սկսած գյուղը ինտենսիվորեն դատարկվում է, հատկապես սահմանամերձ ու լեռնային գյուղերը, և դրան էապես նպաստում է իրականացված և իրականացվող քաղաքականությունը: Վերջին 15 տարիներին պետությունը միջազգային կառույցների օժանդակությամբ լուրջ միջոցներ է ներդրել հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման համար, այդուհանդերձ առաջընթացը խիստ անբավարար է: Հոդվածում ներկայացված են ՀՀ-ում կոոպերացիայի զարգացմանը խոչընդոտող գործոնները, ինչպես նաև, թե հանրապետությունում ինչպիսի զարգացումներ են հնարավոր առաջարկվող տարբերակով (սկզբունքորեն որևէ կոնկրետ տարբերակ չի էլ առաջարկվում) կոոպերացիայի զարգացման, հողերի խոշորացման պարագայում։ Ցույց է տրվում, որ, այնուամենայնիվ, կոոպերացիայի զարգացման անհրաժեշտություն և հնարավորություններ կան, բայց գործող գյուղատնտեսական կոոպերացիայի մասին խոցելի օրենքը, աննպաստ քաղաքականությունը խոչընդոտում են թե՛ գյուղատնտեսության և թե՛ գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը։ Հոդվածում ներկայացված են դրվագներ կոոպերացիայի համաշխարհային փորձից, որոնցից մի քանիսը կարող են օրինակելի լինել:</jats:p>