Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ժամանակակից կրթական համակարգում օտար լեզուների ուսուցումը դիտարկվում է ոչ միայն որպես հաղորդակցական կարողությունների ձևավորման միջոց, այլև որպես սովորողների աշխարհայացքի զարգացման կարևոր գործոն։ Աշխարհայացքը աշխարհի ու նրա մեջ մարդու տեղի վերաբերյալ ընդհանրական համակարգ է: Աշխարհայացքի տարրերն են կազմում աշխարհի հիմքի ու բովանդակության, շարժման, աշխարհի ճանաչելիության, մարդու էության, կյանքի իմաստի, իրականության մեջ մարդու հոգեկանի տեղի ու դերի և նման այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ պատկերացումները: Սույն հոդվածում ներկայացվում է օտար լեզվի` որպես աշխարհայացքի ընդլայնման և արժեհամակարգի ձևավորման հզոր գործիքի դերը դասավանդման գործընթացում: Դիտարկվում են սովորողի աշխարհայացքի ձևավորման բազմաշերտ գործընթացի հիմնական փուլերն ու գործոնները: Սովորողի աշխարհայացքի ձևավորման համատեքստում ուսումնասիրվում են մանկավարժական և մեթոդաբանական գաղափարները, դասավանդողի դերը և անհրաժեշտ մոտեցումներն ու արդյունավետ մեթոդները, որոնք ընդլայնում են սովորողի աշխարհայացքը: Անդրադարձ է կատարվում հանրակրթության պետական նոր չափորոշչին (ՀՊՉ) և օտար լեզուների առարկայական չափորոշիչներին, որոնք սովորողի աշխարհայացքի զարգացումը դիտարկում են ոչ թե որպես լրացուցիչ տարր, այլ որպես առանցքային վերջնարդյունք: Տարերայնորեն կամ նպատակադիր կերպով աշխարհայացքը ձևավորվում է որոշակի գիտակցական մակարդակ ունեցող յուրաքանչյուր անհատի մոտ և կազմում է նրա հոգևոր աշխարհի անհրաժեշտ կողմերից մեկը, նրա գործունեության հիմնական ուղեցույցը: Սովորողի աշխարհայացքը նրա պատկերացումների, համոզմունքների, արժեքների և սկզբունքների ամբողջությունն է, որով նա ընկալում է իրեն շրջապատող իրականությունը և որոշում իր տեղն այդ աշխարհում։</jats:p>

Show More

Keywords

որպես աշխարհայացքի ու են ձևավորման

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect