Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ժամանակակից հումանիստական աշխարհը շարունակում է աչքի ընկնել չդադարող պատերազմներով, բնաջնջումներով, բռնի տեղահանություններով: Արցախյան պատերազմների, ապա շրջափակման արդյունքում 120.000 արցախցիների բռնի տեղահանությունը պատմական հայրենիքից դրա վառ վկայությունն է: Կենսագործունեության նոր պայմաններում բռնի տեղահանվածների հիմնախնդիրների շղթայում առանձնացնում ենք հատկապես տրավմատիզացիայի դրսևորումները, որոնք սոցիալ-հոգեբանական, հոգեախտաբանական դրսևորումներին զուգընթաց առավել անհանգստացնող են այսօր: Նշենք, որ տեղահանությունը՝ որպես սոցիալ-հոգեբանական տրավմա, ուղղեկցվում է հետտրավմատիկ սթրեսային դրսևորումներով, ինչի արդյունքում զարգացող խանգարումները վնասում են մարդկային գործունեության բոլոր բնագավառները՝ կենսաբանական, հոգեբանական, սոցիալական, հանգեցնում կայուն անձնային փոփոխությունների ոչ միայն այն կրողների, այլև սոցիալական միջավայրի համար: Այս տեսանկյունից, տրավմատիզացիայի արդյունքում անձի հարմարվողական ռեսուրսների սպառումը, սոցիալ-մշակութային մեկուսացումը, սոցիալ-հոգեբանական աջակցության համակարգերի բացակայությունը խորացնում են ստեղծված իրադրությունը՝ ձևավորելով ոչ միայն անհատական, այլև հասարակական ճգնաժամ: Հետևաբար, բռնի տեղահանության տրավմատիզացիայի ուսումնասիրությունը ուղղված է հասկանալու դրա ձևավորման պատճառականությունն ու զարգացման ընթացքը անհատի և սոցիալական խմբի մակարդակում: Արդյունքում, պարզ է դառնում, որ բռնի տեղահանության հետևանքով անձի տրավմատիզացիայի պատճառականությունն ի թիվս սոցիալ-հոգեբանական գործոնների, պայմանավորված է նաև սոցիալ-մշակութային մեկուսացմամբ, մշակութային օտարմամբ:</jats:p>

Show More

Keywords

բռնի տրավմատիզացիայի սոցիալհոգեբանական արդյունքում են

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect