Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Չինարեն չորս հիերոգլիֆից բաղկացած դարձվածքները, որոնք առավել հայտնի են որպես չընյու (成语 chéngyǔ), չինարենի էական մասն են կազմում, կրում են մշակութային, պատմական և փիլիսոփայական իմաստներ: Դրանք ազգային մշակույթի արտահայտման ամենավառ օրինակներն են, որոնք մեծ դեր են խաղում պատմական կարևոր իրադարձություններին և կայսերական դինաստիաներին վերաբերող տեղեկությունների պահպանման և սերունդներին փոխանցման գործում։ Դրանք ժողովրդական իմաստություններ են, որոնք իրենց մեջ ամփոփում են ազգային սրամտությունն ու հումորը։ Չինարեն (որպես օտար լեզու) սովորողների համար չընյուների իմացությունը ոչ միայն բարելավում է նրանց սահուն և գեղեցիկ խոսքը, այլ նաև չինական մշակույթի մասին ավելի խոր պատկերացում է տալիս։ Սույն հոդվածը նվիրված է չընյուի ուսուցման կարևորության ուսումնասիրությանը օտար լեզվի յուրացման գործընթացում՝ ցույց տալով, որ դարձվածային միավորների կիրառումը նպաստում է ավելի բնական հաղորդակցությանը, ընդլայնում մշակութային ըմբռնումը և նպաստում միջմշակութային արդյունավետ փոխանակմանը։ Ուսումնասիրելով չընյուի ուսուցման մանկավարժական մոտեցումներն ու մարտահրավերները՝ հոդվածում ընդգծվում է չընյուները օտար լեզվի ուսումնական ծրագրերում ներառելու անհրաժեշտությունը՝ ինչպես լեզվական, այնպես էլ մշակութային սահունությունը խթանելու համար:</jats:p>

Show More

Keywords

են որոնք մշակութային օտար Չինարեն

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect