Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ուսումնասիրվում են բուհում ունկնդրման ուսուցման հնարները ժամանակակից ՏՀՏ –ի միջոցով: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը առանձնահատուկ դեր է կատարում օտար լեզվի դասավանդման գործընթացում, քանի որ նպաստում է ուսանողների ուսուցման շահադրդման բարձրացմանը, խնայում է դասավանդման ժամանակը, իսկ նրա ընձեռնած փոխներգործությունն ու հստակությունը նպաստում են ուսումնական նյութի ավելի մատչելի ներկայացմանը, ընկալմանը և յուրացմանը։ Ուսուցման գործընթացում ՏՀՏ կիրառումը հնարավորություն է տալիս ընդլայնել կրթության հասանելիությունը և ուսուցումը դարձնել ավելի ճկուն և անհատականացված: Էլեկտրոնային ռեսուրսները և առցանց հարթակները հարստացնում են ուսումնական գործընթացը՝ ուսանողներին տրամադրելով ինքնուրույն և հետազոտական գործունեության լայն հնարավորություններ: Հոդվածում վերլուծվում են այն թվային ռեսուրսները, առցանց հարթակները և ինտերակտիվ գործիքները, որոնք նպաստում են օտար լեզվով խոսքի ըմբռնման հմտությունների ձևավորմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների շահադրդման ուժեղացմանը, ինքնուրույնության ձևավորմանը և ուսուցման անհատականացմանը: Հոդվածի արդիականությունը պայմանավորված է կրթության թվայնացման համատեքստում ուսանողների ունկնդրման հմտությունների ձևավորման, նոր արդյունավետ մոտեցումներ գտնելու անհրաժեշտությամբ:</jats:p>

Show More

Keywords

են ուսուցման նպաստում Հոդվածում ունկնդրման

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect