Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների բազմալեզու կարողունակության զարգացման գործընթացն ուսումնառության համապատասխան տեսությունների հիման վրա իրականացնելու անհրաժեշտությունը և հնարավորությունները: Շեշտը դրվում է Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների բազմալեզու կարողունակության զարգացման գործընթացի վրա ինստիտուցիոնալ համատեքստում, այլ կերպ ասած՝ անձի բազմալեզվության խրախուսմանը բուհերում անգլերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ուսուցման գործընթացում (ռուսերենից և ֆրանսերենից հետո)։ Հետազոտությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ ուսանողների բազմալեզու կարողունակության զարգացումը կարող է արդյունավետորեն ընթանալ, եթե հիմնվի ուսումնառության համապատասխան տեսությունների, մասնավորապես՝ ճանաչողական, կառուցողականության և սոցիալական ճանաչողության տեսությունների վրա։ Հոդվածում ներկայացվում են յուրաքանչյուր տեսության շրջանակում մշակված առաջադրանքների որոշ օրինակներ։ Հակիրճ նկարագրվում են Հայաստանի Հանրապետության երեք բուհում (Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում) իրականացված փորձարարական ուսուցման արդյունքները, որոնք հաստատում են կիրառված առաջադրանքների արդյունավետությունը։ Հետազոտության հիմնական արդյունքն այն է, որ Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների բազմալեզու կարողունակության զարգացմանն ուղղված առաջադրանքները, որոնք հիմված են վերոնշյալ տեսությունների վրա, արդյունավետ են և կարող են ներդրվել ինչպես անգլերենի՝ որպես օտար լեզվի, այնպես էլ այլ օտար լեզուների ուսուցման գործընթացներում:</jats:p>

Show More

Keywords

են վրա Հայաստանի Հանրապետության ուսանողների

Related Articles

PORE

About

Connect