Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում համակողմանիորեն ուսումնասիրվում են ժամանակակից հարավկորեացի գրող, մոդեռնիզմի ներկայացուցիչ Փյոն Հե Յոնգի «Մոխրի և կարմիրի քաղաքը» վեպի գեղագիտական ու ժանրային առանձնահատկությունները: Հեղինակը վեպում միահյուսում է մոդեռնիզմի, հակաուտոպիայի և նատուրալիզմի գեղագիտության տարրերը՝ ստեղծելով մռայլ ամբողջատիրական մի աշխարհ, որտեղ գլխավոր հերոսը անցնում է խորհդանշական և հոգեբանական վերափոխման միջով: Հոդվածում ուսումնասիրվում են նաև վեպի հիմնական թեմաները՝ անհատի օտարացումը հասարակությունից, ինքնության ճգնաժամը և գոյատևման մարտահրավերները ամբողջատիրական համակարգում: Ուշադրություն է դարձվում նաև Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություների ազդեցությանը, և վեպը համեմատական վերլուծության է ենթարկվում Կաֆկայի «Դղյակը», «Դատավարություն» և «Կերպարանափոխություն» ստեղծագործությունների հետ: Այդ համեմատությունը հնարավորություն է տալիս ընդգծել անհատի խորհրդանշական կերպարանափոխությունը համակարգի ճնշման պատճառով, բյուրոկրատական անհեթեթության դրսևորումները և անհատի մեկուսացման թեման, որոնք կազմում են թե՛ Փյոն Հե Յոնգի, թե՛ Ֆրանց Կաֆկայի երկերի առանցքը:</jats:p>