Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Կորպորատիվ իրավահարաբերություններում բարեխղճությունը հանդիսանում է հիմնարար սկզբունք, որն ապահովում է կորպորացիայի շահերի արդյունավետ իրացման գործընթացում թափանցիկությունը և արդարությունը: Այս սկզբունքը կարևոր է ոչ միայն իրավական հարաբերությունների համար, այլև կորպորացիայի շահի պաշտպանության համար: Բարեխղճությունը կորպորատիվ աշխարհում ներառում է տարբեր բաղադրիչներ՝ ազնվություն, պատասխանատվություն, հավասարություն և իրավունքի գերակայություն, իսկ կորպորատիվ գործունեության մեջ բարեխղճության հասկացությունը չի սահմանափակվում միայն օրենքներին և կանոններին հետևելու հետ, այլ նաև ուղղված է կորպորատիվ մշակույթի և կորպորատիվ շահի պահպանմանը: Պահպանելով բարեխղճությունը, ընկերությունները կարող են խուսափել չարաշահումներից, խաբեությունից և անօրինական գործունեությունից: Բարեխղճությունը ապահովում է նաև կազմակերպության բարոյական հեղինակությունը և բարեփոխումներ են առաջացնում նրա աշխատանքի մեջ: Կորպորատիվ իրավահարաբերություններում հանդես եկող սուբյեկտների վարքագծին ճիշտ իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը դարձել է առավել արդիական, քան երբևէ, ինչը պայմանավորված է ներկայումս կորպորատիվ կառավարման մշակույթի արագ զարգացմամբ և համաշխարհային տնտեսական հարաբերությունների զարգացման ներկայիս միտումներով։ Ընդ որում, դատական պրակտիկայի վերլուծությունը ևս վկայում է՝ կորպորատիվ բնույթի վեճերի, այդ թվում կորպորատիվ կառավարման մարմինների կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսևորելուն իրավական ճիշտ որակում տալու անհրաժեշտության մասին։</jats:p>

Show More

Keywords

կորպորատիվ իրավական Կորպորատիվ իրավահարաբերություններում բարեխղճությունը

Related Articles

PORE

About

Connect