Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն աշխատության մեջ անդրադարձ է կատարվել փոխնակ մայրության պայմանագրի առանձնահատկություններին և իրավական բնույթին, մասնավորապես անդրադարձ է կատարվել փոխնակ մայրության պայմանագրին՝ որպես պայմանագրի առանձին տեսակ, պայմանագրի էական պայմաններին, ներպետական իրավական կարգավորումներին, առկա բացերին և վտագներին: Հոդվածը նվիրված է ՀՀ օրենսդրությամբ ներդրված համեմատաբար նոր ինստիտուտի համալիր ուսումնասիրությանն ու վերլուծությանը և դրանով պայմանավորված նաև բացակայում է հայալեզու գրականությունն ու խորը իրավական վերլուծությունները: Այդ առումով, հոդվածի արդիականնությունն ապահովված է: Հոդվածի նպատակն է իրազեկել հասարակությանը ներկայումս այդքան տարածված և օր օրի տարածվող ինստիտուտի հնարավոր իրավական խնդիրների և դրանց լուծումների մասին: Հոդվածը նաև օգտակար կլինի պրակտիկ իրավաբանների և գործընթացն իրականացնող բժիշկների համար, որոնք հաճախ կիրառում են օրենքը առանց իրապես պատկերացնելու հնարավոր ռիսկերը: Հոդվածի մեջ ներկայացվել են կոնկրետ առաջարկություններ իրավական բացերի հաղթահարման և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:</jats:p>