Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Թուրքիայի քաղաքական համակարգում իսլամական ինքնության դերի, կշռի, պատմական նկարագրի ու կրած փոփոխությունների մասին պատկերացում կազմելու համար իսլամական վեպերը յուրատեսակ բանալիներ են։ Գրական այս երկերը նաև իսլամական շարժման գերիշխանության համար մղվող պայքարը, ձևավորվող իսլամական դասակարգերի վրա հիմնված քաղաքական հռետորաբանությունը, պրակտիկան հասկանալու հնարավորություն են ընձեռնում։ Իսլամական այս վեպերի գերնպատակն իսլամի և արդիականացման անհամատեղելիության սահմանման ու հիմնավորման միջոցով այլընտրանք իսլամական մոդել, հավաքական «մենք»-ի վրա հիմնված իսլամական հասարակություն ստեղծելն էր։ Ուստի՝ անհրաժեշտ էր նախ առերեսվել «նրանց» («այլերի») հետ, այնուհետև ուղղվել դեպի ինքնաճանաչողության, ինքնադրսևորման աղբյուրը՝ «Ոսկե դարը»։ Սակայն իսլամական ինքնության՝ «Ոսկե դարի» մեկնաբանությամբ սահմանումը փոխվեց 1990-ական թթ․-ից, երբ  իսլամական ինքնության միաձույլ կառուցվածքը, արտաքին աշխարհից մեկուսացումը, ինչպես նաև իսլամիզմի տղամարդակենտրոն կառուցվածքը քննադատող տեքստեր գրվեցին։ </jats:p>

Show More

Keywords

իսլամական ինքնության քաղաքական ու համար

Related Articles

PORE

About

Connect