Abstract
<jats:p>Հայերիս շրջանում լեգենդար զորավար Անդրանիկ Օզանյանի հանդեպ ժողովրդական սերն ու ակնածանքը հասնում են միֆական, էպիկական սահմանների: Բացի պատմագիտական, քաղաքագիտական ուսումնասիրություններից, համաժողովրդական հերոսի ընկալում ունեցող Անդրանիկի վերաբերյալ Արևմտյան Հայաստանից գաղթածների, Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների շրջանում պահպանվել է անգամ վիպասք: Եվ ընդհանրապես Անդրանիկն իր կերպարով իրական կամ միֆական հույս է ներշնչել հայության բազմաթիվ սերունդների անգամ այն ժամանակ, երբ թվում էր, թե հաղթանակի մասին մտածելն իսկ իրատեսական չէ: Սակայն օսմանյան և թուրք տարբեր ռազմական, քաղաքական գործիչների հուշերի կամ նրանց հետ կապված պատմությունների հետ ծանոթացումը մեջ առջև բացում է լեգենդար զորավարի կերպարի մեկ այլ, այս անգամ՝ թուրքական ընկալումը: Այսինքն՝ այն, որ Անդրանիկ Օզանյանը եղել է թուրքական ռազմա-քաղաքական վերնախավի ուշադրության կենտրոնում որպես վտանգավոր թշնամի դա սպասելի է, սակայն որ հետագայում էլ՝ տասնամյակներ անց, նա ընկալվել է որպես գաղափարական հակառակորդ, ով որպես խորհրդանիշ կարող է սպառնալիք լինել թուրքական ու ադրբեջանական հեռահար նպատակների համար, ուշագրավ է:</jats:p>