Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն հոդվածը ուսումնասիրում է հետխորհրդային Հայաստանում գիտակարգային անցումը ազգագրությունից մարդաբանության, որը մի քաոտիկ գործընթաց է՝ տարբեր բանավեճերի ուղեկցությամբ: Լոկալ խմբերի մշակութային առանձնահատկություններն ուսումնասիրող գիտակարգի համար անվանում գտնելու քննարկումներն առկա էին սկսած դրա ձևավորման սկզբնական փուլից: Այս բանավեճին մասնակցում էին 19-րդ դարավերջի հայ մտավորականները նույնպես՝ նախընտրելով եվրոպական ակադեմիական ավանդույթներում ընդունված տերմինաբանությունն ու բովանդակային շրջանակը: Այնուամենայնիվ, Հայաստանի խորհրդայնացումը այս գիտակարգի համար ամրագրեց «ազգագրություն» եզրը, որը պահպանվեց և հետխորհրդային շրջանում: Գիտակարգային այս ժառանգությունը հանգեցրել է զգալի մարտահրավերների ինչպես ներքին ակադեմիական շուկայում, այնպես էլ միջազգային գիտական հաղորդակցության մեջ: Հասարակական գիտություններում «ազգագրությունը» լայնորեն ընկալվում է որպես հետազոտական մեթոդ, հիմնականում դաշտային աշխատանք, այլ ոչ թե առանձին գիտակարգ: Մինչդեռ նույնանման բովանդակությամբ գիտությունը ավելի հայտնի որպես սոցիալ-մշակութային մարդաբանություն: Այս անհամապատասխանելիությունը բարդացնում է Հայաստանի ակադեմիայի արտաքին ներկայացվածությունը և դրա ինստիտուցիոնալ կառուցվածքը: Երկրի ներսում այս եզրը ստեղծում է շփոթություն, քանի որ այն հաճախ նույնացվում է ավանդական մշակույթի պահպանման առաքելության հետ՝ ստվերելով դրա ավելի լայն տեսական և մեթոդաբանական շրջանակը: Հոդվածի նպատակն է խթանել քննադատական քննարկում Հայաստանի հասարակական գիտությունների համակարգի բարեփոխման և արդիականացման անհրաժեշտության վերաբերյալ, ներառյալ անվանումների թարմացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ոլորտի զարգացող բովանդակությունը ճշգրիտ արտացոլելու համար:</jats:p>