Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Կիմերա-սկյութական մշակութային ընդհանրությունից կիմերական մշակույթի տարանջատումը բարդ խնդիր է, քանի որ կիմերական ու սկյութական մշակույթները նման են իրար։ Առկա նմանությունները, սակայն, ավելի շուտ ձևաբանական են, քան տիպաբանական։ Դրանից բխում է, որ քննարկվող ցեղախմբերը պատկանում են նույն տնտեսական-մշակութային տիպին, բայց ոչ միևնույն հնագիտական մշակույթին։ Հատկապես հարկ է նշել «սկյութական երրորդության» բաղադրիչներից մեկի՝ կենդանական ոճի, բացակայության փաստը կիմերական մշակույթում։ Դրա փոխարեն վերջինիս բնորոշ է երկրաչափական զարդաբանվածքը, հատկապես՝ շրջանի մեջ ներառված շեղանկյան պատկերով հորինվածքը։ Քննարկվում են կիմերական ու սկյութական դամբանային կառույցների, մահարձանների և թաղման ծիսակարգերի (մասնավորապես՝ կմախքների դիրքի) առանձնահատկությունները։ Տարբերություններ են նկատվում զենքի ու ձիասարքի հավաքածոներում։ Կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում՝ մեր կողմից առայժմ ընտրվել են 14 դամբանախմբերի պատկանող 57 դամբարաններ, 5 «այլ» դամբանախմբեր և 9 բնակատեղիներ, որոնցից յուրաքանչյուրում առկա են կիմերական մշակույթին բնորոշող անհրաժեշտ քանակությամբ հատկանիշներ կամ հատկանիշ հանդիսացող իրեր: Կարելի է եզրակացնել, որ կիմերների սփռման հիմնական տարածքներից մեկը Շիրակի սարահարթն է, որտեղից նրանք կարող էին ներթափանցել Արագածոտն գավառի արևմտյան մասերը։ Նրանց հետքը նշմարվում է նաև Հայկական լեռնաշխարհի արևմուտքում՝ Բարձր Հայքում, Ծոփք և Աղձնիք նահանգներում։ Կիմերական ցեղախմբերի մի զգալի զանգված, ըստ երևույթին, հիմնավորվել է Գամիրքում՝ Փոքր Հայքի հարևանությամբ, որտեղից շարժվել է դեպի հյուսիս և արևմուտք։ </jats:p>