Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>  1840-ական թվականներին Շվեյցարիայում ծավալված կանտոնային շարժումը չվրիպեց ժամանակի հայ պարբերական մամուլի ուշադրությունից։ Դրան անմիջականորեն անդրադարձան արևմտահայ ազգային-պահպանողական հոսանքի գաղափարակիր «Արշալույս Արարատյան», «Հայաստան» ու «Եվրոպա» թերթերը։ Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը շվեյցարական ազգային շարժումը բնորոշում էր որպես «ներքին շփոթություններ», որոնք պայմանավորված էին 1830 թ. հուլիսյան հեղափոխության ու արմատականների քարոզչության ազդեցությամբ։ Ըստ թերթի՝ արմատական կանտոնները ցանկանում էին գործող իշխանությունները տապալել ու հանրապետական կարգեր հաստատել։ Մխիթարյանները 1815 թ. Վիեննայի դաշնագրությամբ Եվրոպայում ճանաչված միապետական կարգերի կողմնակիցներ էին, ուստի կանտոնների պայքարն անվանում էին «խռովություն»։ Կաթոլիկ Մխիթարյանները կանտոնային շարժման մեջ կարևորում էին նաև կրոնական խնդիրը՝ դժգոհելով, որ բռնությունների են կիրառվում եկեղեցու դեմ, փակվում են վանքերը։ «Արշալույս Արարատյանը» վստահ չէր, որ խռովարար լեռնային կանտոնները հաջողության կհասնեին։ Թերթը կանտոնների պայքարի մասին իր դիրքորոշումը բացահայտ չէր արտահայտում. բավարարվում էր քողարկված կարծիք արտահայտել իր գաղափարակից եվրոպական մամուլի հրապարակումներով։ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Հայաստան» պաշտոնաթերթը նույնպես չէր անտեսում կանտոնային շարժման մեջ կրոնական պարը, բայց գերադասատում էր այդ մասին պատմել սոսկ «որպես պատմիչ»։</jats:p>

Show More

Keywords

էին կանտոնային ու էր չէր

Related Articles

PORE

About

Connect