Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p> Ավանի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցու թվագրմանն ուղղված սույն հետազոտության հիմքում ընկած են խնդրո առարկա հարցի շուրջ ծավալված ուսումնասիրությունների և պատմական փաստերի նորովի համադրումը, վերարժևորումն ու վերահիմնավորումները պատմաեկեղեցական համադրական, քննական, վերլուծողական ու նկարագրական մեթոդաբանությամբ։ Առաջադրվում են Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցու թվագրման համատեքստում գիտական վերլուծություններ։ Քննվող հարցի հետազոտական արդյունքները կարևորություն են ներկայացնում բազմակողմանի ու միջգիտակարգային քննության իրականացման համար։ Այսպիսով՝ հոդվածի առանցքը Ավանի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցու թվագրման գիտական վերլուծությունն է, որին առնչակից քննարկվող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվում նաև ժամանակաշրջանի պատմաեկեղեցական կարևոր իրողությունների բնութագրմանը։ Մատենագրական աղբյուրները, հաղորդելով Ս․ Աստվածածին եկեղեցական համալիրի, իմա՝ Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցու ու կաթողիկոսարանի կառուցմանն առնչվող արժեքավոր տեղեկություններ, այդուհանդերձ չեն հստակեցնում կառուցման թվականը։ Հիմնախնդիրները, որոնց շուրջ ծավալվել են գիտական բազմակարծիք քննարկումներ, եղել են հուշարձանի պատմությունը, թվագրումը, ճարտարապետական հորինվածքը, որմնաշար վիմական արձանագրությունները, որոնք նշանակալի կարևորություն են ներկայացնում ոչ միայն հայոց, այլև տարածաշրջանի պատմամշակութային բազմապիսի հարցերի հետազոտման համար։ Ավանի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցու թվագրման գիտական քննության համար էական նշանակություն ունեն պատմական փաստերն ու մատենագրական տեղեկությունները, որոնց ընձեռած տվյալների համեմատական ու համադրական արդյունքները հնարավորություն են ընձեռում նոր լույսի ներքո դիտարկելու խնդրո առարկան։ Այսպիսով՝ մատենագրական և պատմական տվյալների համադրական վերլուծությունը թույլ է տալիս Ավանի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցին թվագրել VI դարավերջով՝ ընդունելով կառուցման մեկնարկի համար 591 թվականը, իսկ ավարտի՝ 597 թվականը։ Ըստ այդմ՝ մեր կողմից բերված տվյալները գալիս են նաև համալրելու Թ․ Թորամանյանի առաջադրած տեսակետը և վերահիմնավորումներ կատարելու։</jats:p>