Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սուրբ Գրիգոր Նարեկացու՝ Տիեզերական վարդապետի, մեծ բանաստեղծի ու մտածողի կյանքն ու ստեղծագործությունը վաղուց ի վեր հայ և եվրոպական ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում են, ձևավորվել է հայագիտության ու միջնադարագիտության, հիրավի, ուրույն ու բազմաշերտ մի ոլորտ՝ հարուստ աստվածաբանական, փիլիսոփայական, բանասիրական, պատմագիտական, երաժշտագիտական գոհարներով, սակայն նարեկացիագիտությունը զարգացել է առավելապես «դասական» շրջանակներում․ Հայ Առաքելական եկեղեցու սրբի և մեր միջնադարյան գրականության հսկայի ու համաշխարհային գրականության դասականների (Ֆ․ Մ․ Դոստոևսկու, Ջելալ Էդդին Ռումիի և այլ սուֆի հեղինակների) ստեղծագործությունների համեմատական համակողմանի ու հիմնարար քննությունը մեկնարկում է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Հոդվածում ներկայացվում է անցյալ դարում ծավալված նարեկացիագիտական ամենասուր բանավեճը՝ Նարեկացու՝ հոգևոր ու գեղարվեստական ժառանգության՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Տիեզերական քրիստոնեական եկեղեցու գաղափարաբանական շրջանակներին համապատասխանության-անհամապատասխանության (թոնդրակյան շարժման հետ հնարավոր-անհնար աղերսների, միստիցիզմի և հումանիզմի փոխկապակցվածության) մասին, լուսաբանվում են մի կողմից «Արևելյան Վերածնության» բանավեճերի՝ նարեկացիագիտության զարգացման խթան հանդիսանալու հանգամանքը, մյուս կողմից՝ նուցուբիձեա-կոնրադյան-չալոյանական տեսությունների (որպես խորհրդային դարաշրջանի գիտաբանական կաղապարների) հերքման ուրույն էջերը, համեմատական նարեկացիագիտության ակունքներում կանգնած և հայ գրականության թարգմանության ու մշակույթի պրոպագանդման գործում պրոֆ. Լևոն Մկրտչյանի, միջնադարյան հայ ձեռագրերի ականավոր հետազոտող պրոֆ․ Պողոս Խաչատրյանի բացառիկ վաստակը։</jats:p>