Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p> Շիրակի մարզը ՀՀ տասը մարզերից մեկն է և ընկած է հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Մարզն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, մի շարք հետաքրքիր թանգարաններ, համեղ ազգային խոհանոց, էկոլոգիական, ձմեռային և քաղաքային զբոսաշրջության զարգացման նպաստավոր պայմաններ: Մարզի զբոսաշրջության հիմնախնդիրների համապարփակ վերլուծության նպատակով օգտագործվել են պատմական, նկարագրողական, վիճակագրական և SWOT վերլուծության մեթոդները: Հոդվածում ուսումնասիրվել են մարզի հիմնական զբոսաշրջային ռեսուրսները՝ պատմամշակութային, կրոնական, էկոլոգիական, գաստրոնոմիական, ձմեռային, քաղաքային և այլն։ Ներկայացվել են մարզի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, վերլուծվել է զբոսաշրջության առկա վիճակը մարզում։ Մշակվել են առաջարկություններ՝ նոր զբոսաշրջային երթուղիների մշակման, արդեն հանրահռչակված կամ քիչ հայտնի հուշարձանների՝ զբոսաշրջային երթուղիներում ներառման, մարքեթինգային գործունեության բարելավման, նոր փառատոնների կազմակերպման և այլ ուղղություններով։</jats:p>