Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է Եվրոպական միության և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում «հիշողության քաղաքականության» տեղի և դերի վերլուծությանը: Ո՞վ է հաղթել պատերազում, ի՞նչ նշանակություն է ունեցել երկրորդ ճակատի բացումը, Կարմիր բանակի գործողությունները Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում և բազմաթիվ այն հիմնահարցեր մշտապես եղել են բանավեճի առարկա ռուսաստանյան և արևմտյան պատմաբանների միջև: Վերջին տարիներին այս հիմնահարցերը դարձել են ԵՄ-ի և Ռուսաստանի առանց այդ էլ խիստ լարված հարաբերությունների անբաժանելի մասը: Ռուսական քաղաքական և հասարակական շրջանակների կողմից բացասական արձագանք են ստանում Երկրորդ աշխարհամարտի և դրա արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված բանաձևերը: Ներկայացված հոդվածի շրջանակներում ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում պատմական բանավեճը ներկայացվում է ԵՄ-ի արևելյան քաղաքականության ակտիվացման տարբեր փուլերում՝ Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործումից մինչև Արևելյան գործընկերություն նախաձեռնություն:</jats:p>