Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Աշխարհաքաղաքական արդի զարգացումների բնույթն ըմբռնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել XX դարի երկրորդ կեսին ընթացող գործընթացները, քանզի «սառը պատերազմը» և ներկայիս զարգացումներն ունեն որոշակի ընդհանրություններ, որոնց համեմատությունն ու  վերլուծությունը կարող են նպաստել քաղաքական հեռանկարների վերաբերյալ հիմնավորված կանխատեսումներ կատարելուն: Հատկապես կարևոր է սառը պատերազմի տարիների խորհրդա-թուրքական հարաբերությունների ուսումնասիրությունը, ինչը ոչ միայն հնարավորություն է տալիս միջազգային ռազմաքաղաքական առճակատման ձևավորման համատեքստում հասկանալու ԽՍՀՄ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության ձևավորման և փոխակերպումների դրդապատճառները, այլև վերհանելու այն խորքային գործընթացները, որոնք ազդել են այդ տարիների երկու երկրների հարաբերությունների բնույթի և զարգացման վրա: Հոդվածում փորձ է արվում դիտարկելու սառը պատերազմի տարիներին խորհրդա-թուրքական հարաբերությունների և զարգացման փուլերը առանձնահատկությունները: Հատկապես անդրադարձ է կատարվում անցյալ դարի 1960-1970-ականները` ներկայացնելով այն միջազգային գործընթացները, որոնք նպաստել են խորհրդա-թուրքական հարաբերությունների բարելավմանը:</jats:p>

Show More

Keywords

հարաբերությունների գործընթացները սառը են խորհրդաթուրքական

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect