Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն ուսումնասիրությունը նվիրված է իսպաներենի անձնական դերանունների դասավանդմանը: Իսպաներենի անձնական դերանունների կիրառումը, հաճախ, բավականին խրթին է թվում հայ լսարանի, ինչպես նաև, իսպաներեն ուսումնասիրող այլ օտարերկրացիների համար: Հոդվածում մանրամասն քննվում են դասավանդման արդի մեթոդները, որոնք նպաստում են իսպաներենի անձնական դերանունների արդյունավետ դասավանդմանը, յուրացմանն ու ճիշտ կիրառմանը: Ներկայիս հոդվածի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ամբողջ աշխարհում բավականին մեծացել է իսպաներենի պահանջարկն ու մեծ թիվ են կազմում իսպաներեն սովորող տարբեր ազգերի մարդիկ: Հոդվածում անդրադարձ է կատարվում այն հիմնական մոտեցումներին, որոնք, առանցքային դերակատարում ունեն իսպաներենի անձնական դերանունների դասավանդման խնդրում և, ուսանողակենտրոն մոտեցմամբ, առավել դյուրին են դարձնում իսպաներենի անձնական դերանունների յուրացման գործընթացը:</jats:p>