Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Անգլերենի խորացված ուսուցման դասընթացը կազպակերպելիս անհրաժեշտ է նոր մեթոդաբանական դիրքերից իրականացնել լեզվանյութի ընտրությունը և ուսուցումը: Լեզվանյութի յուրացման նախապայման է հանդիսանում սոցիալ-մշակութային իրազեկության զարգացումը: Այսինքն՝ հաղորդակցական իրազեկության հիմքում ոչ թե լեզվական, այլ սոցիալ-մշակութային և գործաբանական իրազեկությունն է: Անգլերենի խորացված ուսուցման տեսանկյունից կարևորվում է այն, որ սովորողները լեզվին տիրապետում են որպես հաղորդակցման միջոցի: Նոր մեթոդական համակարգում քերականական գիտելիքի դերը չի թերագնահատվում, սակայն առաջնային է մնում հաղորդակցման կարողությունների և հմտությունների զարգացումը: Անգլերենի խորացված ուսուցման հիմնական նպատակը ոչ թե քերականական կանոնների, այլ խոսքասերման կաղապարների արդյունավետ յուրացումն է:</jats:p>