Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն հոդվածը նվիրված է հաջորդական թարգմանության առանցքային խնդիրներին և դասավանդման մեթոդներին: Այն ուսումնասիրում է հաջորդական թարգմանության առանձնահատկությունները՝ քննության առնելով թարգմանաբանության ոլորտի տարբեր մասնագետների կողմից առաջադրված տեսություններն ու մոտեցումները: Փորձ է արվում վեր հանել մտավոր այն գործողությունները, որոնք տեղի են ունենում բանավոր թարգմանություն կատարելիս, ինչպես նաև մատնանշել այն խոչընդոտները որոնց թարգմանիչը բախվում է այդ բարդ գործընթացի ժամանակ: Քննության են առնվում հաջորդական թարգմանության դասավանդման մեթոդներն ու ռազմավարությունները, որոնք լայն կիրառում ունեն: Ներկայացվում են նաև մի շարք նոր մոտեցումներ և վարժություններ, որոնք կհեշտացնեն հաջորդական թարգմանչի վերապատրաստման գործընթացը և վերջինիս կզինեն համապատասխան հմտություններով: Վարժություններն ընտրված են՝ ելնելով Դ. Ջիլի առաջադրած մոդելից, որը ներկայացնում է այն հիմնական գործողությունները, որոնց վրա թարգմանիչը ծախսում է իր մտավոր էներգիան:</jats:p>