Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>««Շրջված դասարան» ուսուցման ժամանակակից մեթոդի կիրառումը գրականության դասավանդման գործընթացում» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ վերոնշյալ մեթոդի կիրառման յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գաղափարագեղագիտական համակարգով, ուսուցանվող նյութին հատկացված ժամաքանակով։ Դիտարկել ենք մեթոդի կիրառման մի քանի մոտեցումներ՝ ըստ մեթոդի սկզբունքային առանձնահատկությունների։ Հետաքրքիր շեշտադրումներով բացահայտվել են վերոնշյալ մեթոդի էությունը, տվյալ ձևաչափով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով ու հիմնավորելով դասավանդման այդ եղանակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները:  «Շրջված դասարան» մեթոդի տարբեր մոտեցումների կիրառմամբ շեշտադրվել են որոշ գրական երկերի ուսուցման առանձնահատկությունները։ Վերոնշյալ ուսուցման եղանակով քննաբանվել են գրական երկի վերլուծության արդյունավետ միջոցները, որոնք նպաստում են ուսուցչի կողմից պատրաստված տեսադասերից սովորած հարցադրումները հաջորդ դասին աշակերտների հետ ավելի մեծ ժամանակահատվածում քննարկել՝ կատարելով ավելի խորքային վերլուծություններ:  Շեշտադրվել են մեթոդի կիրառման մի շարք առավելությունները` տեսադասի միջոցով ներկայացված նյութերի՝ տանը մի քանի անգամ դիտելու ու ավելի լավ հասկանալու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում անցած տեսադասերի նորից վերանայում ու վերհիշում, մինչև դասաժամը ընկերների և ուսուցչի հետ որոշակի հարցերի քննարկում, նոր տեղեկատվության համակարգում, ինչը կնպաստի ուսուցանվող նյութի ավելի խորքային իմացությանը:</jats:p>

Show More

Keywords

մեթոդի ուսուցման են ավելի կիրառման

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect